Հուսով եմ, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգան, մինչև ինձ կհեռացնեն Բավարիայից․ Նագելսման
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Եթե մենք առաջ տանենք մեր խաղային պլանը, Մեսսիի և Նեյմարի համար փայլելու շատ հնարավորություններ չեն լինի:
Մենք կենտրոնացած ենք մեր վրա, այլ ոչ թե ՊՍԺ-ի հանդիպումների: Երկու թիմերն էլ ամեն ինչ կտան խաղադաշտում։
Մբապեն կարող է վնասել ցանկացած թիմի։ Մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա: Որպես մարզիչ իմ պարտականությունն է ամեն ինչ մտածել, թիմին պատրաստել ցանկացած հնարավորության։
Կարծում եմ՝ նա հանդիպումը կսկսի առաջին րոպեներից, բայց մենք պետք է պատրաստվենք նաև նրան, որ նա խաղադաշտ դուրս կգա 60-րդ րոպեին, երբ մի փոքր հոգնած լինենք։ Պատրաստ ենք տարբեր սցենարների։
Մենք բոլորս երազում ենք Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Մենք նաև ցանկանում ենք հաղթել Բունդեսլիգան, բայց լրատվամիջոցների համար դա ավելի քիչ կարևոր է, քան Չեմպիոնների լիգան: Հուսով եմ, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգան, մինչև ինձ կհեռացնեն «Բավարիայից»»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Փետրվարի 14-ին Փարիզում կկայանա ՊՍԺ – Բավարիա 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը։ Պատասխան խաղը կկայանա Մյունխենում մարտի 8-ին։
Աղբյուր ArmSport.am