Շանսերը 50-50 են․ Գալտիեն՝ Բավարիայի դեմ խաղի մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Բավարիայի» դեմ կայանալիք խաղի մասին։
««Բավարիան» ֆավորի՞տ է։ Ոչ։ Կարծում եմ՝ շանսերը 50-50 են։ Այս ակումբն ու այս խաղացողները սովորել են մեծ խաղերի։
«Բավարիան» հիմա լավ է հանդես գալիս, իսկ մենք՝ ոչ, տարբեր պատճառներով։ Վաղվա խաղի կազմն ավելի հավաք կլինի, քան նախորդ խաղերինը»,- Գալտիեի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
Փետրվարի 14-ին Փարիզում կկայանա ՊՍԺ – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։ Հանդիպման սկզիբը՝ Երևանի ժամանակով 23։55։
Պատասխան խաղը կկայանա Մյունխենում՝ մարտի 8-ին։
Աղբյուր ArmSport.am