Մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր լրանում է #Ղարաբաղ/յան #ազգային-#ազատագրական շարժման վերջին փուլի մեկնարկի 35 տարին։ Այսօր մենք՝ #Արցախ/ը և ողջ #հայ ժողովուրդը, շատ ծանր վիճակում ենք՝ մեր ողջ պատմության, թերևս, ամենաճակատագրական շրջանում։ Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու համար մենք պետք է հարգենք ու հիշենք մեր պատմությունը, նրա լուսավոր էջերը, ճանաչենք սխալներն ու բացթողումները, բայց դա անենք առանց գոռգոռոցների ու սուտի հայրենասիրական մտորումների, առանց ցուցադրական պոպուլիզմի, իմաստորեն և պրոֆեսիոնալ կերպով։ Միայն այս կերպ մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո։ Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին։ Մի՛ ընկճվիր, կան բոլոր հնարավորությունները վերածննդի համար»: