Բարսելոնան նոր պայմանագիր է համաձայնեցրել Սերժի Ռոբերտոյի հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբում։ Կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագրի պայմանները։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը պայմանագիրը ստորագրելու փաստաթղթերն է պատրաստում։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին անձամբ է խնդրել երկարաձգել խաղացողի հետ պայմանագիրը։
31-ամյա խաղացողի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։ Սերժի Ռոբերտոն ակումբի սան է։
Աղբյուր ArmSport.am