Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում
Ռուսական աստղադիտարանները դիտարկում են բավական խոշոր՝ մոտ 800 մետր տրամագծով աստղակերպ, որը Երկրին կմոտենա արդեն այս հինգշաբթի՝ փետրվարի 16-ին։
Ինչպես սպասվում է, աստղակերպը Երկրին կմոտենա մինչև 4,6 մլն կմ հեռավորության վրա՝ շարժվելով 24,6 կմ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի Telegram ալիքը։
Արդյոք օբյեկտը սպառնալիք է ներկայացնում մոլորակին, գիտնականները դեռ պետք է պարզեն:
«Երկնային հյուրի ճշգրիտ աստղաչափությունը թույլ կտա հստակեցնել նրա շարժման հետագիծը և, համապատասխանաբար, Երկրի համար նրա վտանգի աստիճանը միջնաժամկետ հեռանկարում», - Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասված է հրապարակման մեջ: