Եվրոպա գալուց ի վեր ես միշտ բարձունքում եմ եղել․ Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարըխոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի» դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես: Ամեն ինչ անում եմ ակումբի և թիմի համար։ Ես դա կանեմ մինչև մրցաշրջանի ավարտը։
Ես մեծ ինքնավստահություն ունեմ։ Եվրոպա գալուց ի վեր ես միշտ բարձունքում եմ եղել: Ես գիտեմ իմ ունակությունները և իմ որակները։ Մենք հիանալի թիմ ունենք։
Ես սիրում եմ նման մեծ խաղեր խաղալ այդպիսի մեծ թիմերի դեմ: Հենց այդ ժամանակ պետք է իրենց դրսևորեն բարձրակարգ խաղացողները։ Մենք քրտնաջան աշխատում ենք հիանալի խաղ ցուցադրելու համար։
Մբապպեն բարձրարգ խաղացող է, մենք հասկանում ենք նրա կարևորությունը։ Հուսով եմ, որ նա կկարողանա խաղալ։ Նա ինքն է ինձ ասել, որ իրեն լավ է զգում, սա լավ նշան է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am