Մարկինյոսն ասել է՝ որն է եղել կարիերայի ամենացավալի պարտությունը
ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն ասել է, որ 2020-ի ՉԼ եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունն ամենացավալին է եղել իր ողջ կարիերայի ընթացքում։
«Չեմպիոնների լիգան մրցաշարը, որը մենք ուզում ենք հաղթել, որովհետև նախկինում մեր ակումբը չի հասել դրան։ Ինչպես նաև խաղացողներից շատերը ՉԼ հաղթող չեն դարձել։ Բայց մենք լրացուցիչ ճնշում չենք զգում։ Կարծում եմ՝ տասը տարիների ընթացքում մենք նույն ուրախություններն ու տխրություններն ենք ապրել, ինչ մեր երկրպագուները։ Ինչպես, օրինակ, 2020-ի եզրափակչում «Բավարիայից» կրած 0-1 հաշվով պարտությունը։ Կամ այն գեղեցիկ ու կարևոր հաղթանակները, որ մեզ այդքան էմոցիաներ են պարգևել․․․
Ֆուտբոլը հաղթանակից զգացողությունից ծնված հաճույք է։ Բայց կա նաև պարտության ցավ, այնպիսիք, ինչպիսիք «Բարսելոնայից» կամ «Ռեալից» կրած պարտություններն են․․․Մենք ապրել ենք այդ հակասական զգացողությունները։ 2020 թվականը մեզ ցույց տվեց մեդալի երկու կողմը։ Մենք շատ մոտ էինք, բայց երբ պարտություն ես կրում, դա ամենավատն է, որ կարող ես կյանքում զգալ։ Եթե համեմատենք, «Բավարիայից» կրած պարտությունն ինձ համար ավելի ցավալի էր, քան «Ռեալից»՝ 2022-ին։ Շատ մոտ էինք։ Այո, դա ամենացավոտն էր։ Հարցրեք ցանկացած խաղացողի, չկա ավելի դժվար բան, քան եզրափակչում պարտվելը»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Աղբյուր ArmSport.am