ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցային որոշումների կայացման մաս լինել
ՆԱՏՕ-ն կարող է միջազգային այն քննարկումների մաս լինել, որոնք ուղղված են Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Միջազգային համաձայնագրերի, երաշխիքների, պայմանավորվածությունների հետ կապված մենք կարող ենք լինել միջազգային բանակցային լուծումների մաս: Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ շրջանակ կարող են դրանք ընդգրկել. ցանկացած միջազգային համաձայնագիր, որում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կտրամադրեն ցանկացած երաշխիք, միանգամայն հնարավոր է»,- նշել է նա: