Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Դալարիկ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանում բնակվող երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։