Մբապեն, Մեսսին և Վերատին այսօր մարզում են անցկացրել ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մարզվել է ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ:
Կիրակի օրը հարձակվողը մասամբ մարզվել է փարիզցիների ընդհանուր խմբում, իսկ այսօր ամբողջական մարզում է անցկացրել թիմի հետ։ Ամենայն հավանականությամբ, նա կլինի ՊՍԺ-ի կազմում «Բավարիայի» հետ հանդիպմանը, գրում է L’Équipe-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի ընդհանուր խմբում այսօր աշխատել են նաև Լիոնել Մեսսին ու Մարկո Վերատին։
Վնասվածքի պատճառով Մբապեն խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 1-ից։ Այն ժամանակ ՊՍԺ-ն հայտնեց, որ Կիլիանին երեք շաբաթ կպահանջվի վնասվածքից ապաքինվելու համար:
Վաղը ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կխաղա «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, գրել է Armsport.am-ը: