Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։
Արմեն Չարչյանի քրեական վարույթն առնչվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալուն։