Հյուսիսային Կորեան ընդլայնել և վերակազմավորել Է իր բանակային ստորաբաժանումները
Հյուսիսային Կորեան, «նոր իրադրությանը» և կուսակցական գծին համապատասխան, փոխել է իր բանակի զորամասերի ռազմավարական ու մարտավարական առաքելությունը, ընդլայնել և վերակազմավորել է տարբեր տեսակի ստորաբաժանումներն ու զորատեսակները, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Կորեայի աշխատավորական մեծ կուսակցության՝ հզոր բանակ ստեղծելու նպատակաուղղվածության և գաղափարների իրականացման ընթացքում ընդլայնվել և վերակազմավորվել են Կորեայի ժողովրդական բանակի շատ զորամասեր՝ նոր իրադրությանը և պայմաններին համապատասխան, հանձնարարվել են կարևոր օպերատիվ-մարտական առաջադրանքներ, ընդհանուր առմամբ, փոխվել Է բանակի զորամասերի ռազմավարական ու մարտավարական առաքելությունը», - ասվում Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ բանակի զորամասերի համար սահմանվել են նոր զինվորական խորհրդանշաններ, որոնք արդեն ցուցադրվել են փետրվարի 8-ին բանակի հիմնադրման 75-ամյակի առթիվ անցկացված զորահանդեսում։