Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում հաղթանակների քանակով ռեկորդակիր է
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկին անցկացրած 250 խաղերից 184 խաղում Գվարդիոլան հաղթանակ է տոնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն մրցել է «Աստոն Վիլլա»-ի հետ և առավելության հասել 3:1 հաշվով:
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Գվարդիոլան 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: