Իսրայելի զինվորականները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտին՝ ի պատասխան հրթիռակոծության
Իսրայելի զինվորականներն այս գիշեր հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտին այն բանից հետո, երբ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրությունը։ Բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածից արձակվել Է «երկիր-օդ» դասի չորս հրթիռ: Երեք հրթիռ պայթել է օդում, ևս մեկն ընկել է բաց տեղանքում։ «Ի պատասխան շաբաթ օրը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակման, որը որսացել է ԻՊԲ-ի «Արիել» պաշտպանական խումբը, Իսրայելի կործանիչները երկուշաբթի գիշերը Գազայի կենտրոնական հատվածում հարված են հասցրել ստորգետնյա համալիրին, որը պարունակում էր հումք ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող հրթիռների արտադրության համար», - նշված է հաղորդագրությունում։
ԻՊԲ-ն հավելում է, որ «հարվածը զգալիորեն կխոչընդոտի ՀԱՄԱՍ-ի ակտիվացմանը և սպառազինման ջանքերին»: Ըստ հաղորդագրությանը՝ ՀԱՄԱՍ-ը կբախվի Իսրայելի անվտանգության դեմ ուղղված բոլոր հետևանքներին: Իր հերթին Times of Israel պարբերականը հաղորդում է, որ փետրվարի 12-ին ԻՊԲ-ն գործողություն է իրականացրել Ջենինում, որի հետևանքով պաղեստինցի 14-ամյա տղա է զոհվել: Նշվում է, որ իսրայելական զորքերը Ջենինում բախվել են զինյալների հետ, որից հետո ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող, ահաբեկչության մեջ կասկածվող Ջիբրիլ Զուբեյդիին: