Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:
Տեղեկությունն Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նաև՝ վատնելու եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու համար:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար երեք միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։