Եթե խաղի ժամանակ մտածում ես միայն գոլ խփելու մասին, ուրեմն ֆուտբոլ խաղալ չգիտես․ Բենզեմա
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ասել է, որ ֆուտբոլ խաղալու համար բավական չէ միայն գոլ խփելու ցանկությունը, այլ պետք է ունենալ մի քանի հմտություններ։
«Եթե խաղի ժամանակ մտածում ես միայն գոլ խփելու մասին, ապա քեզ մնում է միայն երկու լավ պաշտպանի հանդիպել, և ամեն ինչ վերջացել է:
Կարելի է ասել, որ ֆուտբոլ խաղալ չգիտես. չգիտես ինչպես խաղալ մեկ հպումով, չգիտես ինչպես շարժվել, երբ մտածում ես միայն գոլ խփելու մասին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
35-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը, գրել է Armsport-ը: