ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Ռուսաստանը
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում երկուշաբթի օրը հրապարակված նախազգուշացման մեջ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան մեկնելուց՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ապրող կամ ճանապարհորդող ամերիկացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ «կալանքների վտանգի» պատճառով», - նշված է զգուշացման տեքստում։