Ուղևորի վերարկուի գրպանում հայտնաբերվել են 572 գրամ չհայտարարագրված ոսկենման զարդեր. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը ամփոփել է շաբաթվա ընթացքում մաքսային կանոնների խախտման դեպքերը:
Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքված ավտոմեքենայի շարժիչի յուղ` ընդհանուր 40 հատ քանակով:
Բագրատաշենի մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 10,5 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք:
Քաղաքացին, առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության, ուղեկցվող բեռը դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց՝ ցանկապատից դուրս նետելու միջոցով։
Նախատեսվում է տուգանք՝ այդ ապրանքների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամ։
Հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 9 կգ քաշով` 120 տուփ դեղամիջոց:
Քաղաքացիները, առանց մաքսային մարմնի թույլտվության, ավտոբուսից վերցրել են իրենց պատկանող հագուստները: Նախատեսվում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամի չափով:
Մեկ այլ ավտոբուսի ուղևորի վերարկուի գրպանում հայտնաբերվել են 572 գրամ չհայտարարագրված ոսկենման զարդեր:
Տրանսպորտային միջոցի զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ։
Քաղաքացու հագուստի տակ հայտնաբերվել են 73, 51 գրամ չհայտարարագված ոսկենման ապարանջաններ:
Բեռնատար մեքենայի սրահում հայտնաբերվել են չհայտարարագրված խմիչքներ․ նշանակվել է տուգանք: