Մենք վերադառնալու նպատակ ունենք․ Ալեգրի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Մենք լավ հնարավորություններ ունեինք երկրորդ խաղակեսում հաշիվը 2։0 դարձնելու համար, բայց վերջում մի փոքր խառնաշփոթ եղավ, երբ մրցակցի գոլը չեղարկվեց: Հավասար հանդիպում էր, և ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Մենք վերադառնալու նպատակ ունենք։
Հարձակման ժամանակ մենք լավ հնարավորություններ ունեինք։ Կյեզայի և Դի Մարիայի եզրե՞րը։ Պետք է թիմային հավասարակշռություն պահել»,- Ալեգրին մեջբերում է Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերը։
Աղբյուր ArmSport.am