Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել «ռազմական հանցագործությունների համար» պատասխանատվության ենթարկել Հայաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն է Հայաստանի դեմ ուղղված ցինիկ մեղադրանքների ևս մեկ դիմում է ներկայացրել՝ ՄԱԿ-ից պահանջելով «պատերազմական հանցագործությունների համար Հայաստանին պատասխանատվության ենթարկել»։
«Հայաստանն այժմ չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատ ունեցողները՝ ենթարկելով նրանց իր կեղծ քարոզչությանը», - News.am-ի փոխանցմամբ՝ նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը, թե Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ներկայացուցիչների դիմումն Ադրբեջանի առնչությամբ և պարզաբանում չի տվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին
Հատկանշական է, որ Ադրբեջանը, գոռգոռալով Հայաստանի «ռազմական հանցագործությունների» մասին, չգիտես ինչու անտեսում է այն փաստը, որ իրենց անպատժելիությունից ոգեշնչված ադրբեջանական զինուժը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ չի վարանել ողջ աշխարհին ի ցույց տարածել դաժանորեն նկարահանված կադրերը, որոնցում նրանց կողմից խոշտանգվել են հայ զինծառայողները, այդ թվում՝ կանայք, նույնիսկ նշելով նրանց անունները։