Նոր կարգով տարակարգ ստանալու համար ուսուցիչներն արդեն կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն
Տարակարգեր՝ նոր կարգով. ուսուցիչներն արդեն կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Աստիճանակարգության սկզբունքն այլևս չի գործում: Բավարար հմտություններ ունեցող մասնագետները կարող են դիմել միանգամից երկրորդ, երրորդ կարգի համար ու հավելավճար ստանալ: