Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 200 մարդու նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի հետ կապված 200 անձի, այդ թվում՝ ՌԴ նախագահի օգնականներ Յուրի Ուշակովի և Լարիսա Բրիչևայի, «Ռոսատոմ»-ի բարձրագույն ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
Համապատասխան հրամանագիրը փետրվարի 12-ին տեղադրվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
Պատժամիջոցները սահմանվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որոշ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, պետական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ՝ 50 տարի ժամկետով։