Սլովանի մարզիչը նշել է, թե երբ շարք կվերադառնա Բարսեղյանը
«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2022 թվականի հոկտեմբերի վերջին։
«Գարնանային հատվածում մենք արդեն կարող ենք հույս դնել մեր ամենակարևոր խաղացողներից մեկի վրա։ Նա վերադառնում է։ Տիգրան Բարսեղյանը կվերադառնա ծանր վնասվածքից հետո։
Այս պահին նա պատրաստ չէ, բայց կարծում եմ, որ հաջորդ տուրի ժամանակ կարող է դաշտ դուրս գալ 20 րոպեով։ Նախորդ տարի նրա գոլերը մեզ շատ օգնեցին թե՛ գավաթային խաղերում, թե՛ առաջնությունում։
Ես չեմ մոռանա նրա գոլերը Ռուժոմբերոկում և Բանսկա Բիստրիցայում»,- Վայսի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։