Դոնալդ Թրամփը քննադատել է Ռիհաննային
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննային Super Bowl-ում նրա ելույթից առաջ։ Mediahub.am-ի փոխանցմամբ՝ աս մասին հայտնում է Independent-ը։
Երկուշաբթի լույս փետրվարի 13-ի գիշերը կկայանա Ֆուտբոլի ազգային լիգայի ամերիկյան ֆուտբոլի մրցաշրջանի 57-րդ եզրափակիչ խաղը։ Ռիհաննան կերգի Super Bowl-ի ընդմիջման ժամանակ, որը նրա առաջին ելույթն է վերջին հինգ տարվա ընթացքում: Բարբադոսցի երգչուհու հաղթական վերադարձը բեմ շատերն են սպասում, բացառությամբ Դոնալդ Թրամփի։
«Առանց նրա «ոճաբանի» նա ՈՉԻՆՉ կլիներ: Ամեն ինչ վատ է, և ՏԱՂԱՆԴ ՉԿԱ»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը իր «Truth Social» սոցիալական ցանցում։
Երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահն էր, Ռիհաննան կոշտ քննադատությամբ է հանդես եկել նրա հասցեին։ 2017 թվականին երգչուհին ամերիկյան այն ժամանակվա առաջնորդին անվանել էր «անբարոյական խոզ»՝ ներգաղթային քաղաքականության խստացման պատճառով։