Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Արցախի պողոտայում հայտնաբերել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա Հարություն Գ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: