Վերելակի հորանն ընկած երկրորդ տուժածի կյանքը չի հաջողվել փրկել
Նոր Մոսկվայում կառուցվող տանը վերելակի հորանն ընկնելու հետեւանքով երկու մարդ է մահացել. Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նոր Մոսկվայում վերելակի հորանն ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ երեք տուժած գտնվում են հիվանդանոցներում, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայում հինգ մարդ ընկել է վերելակի հորանը, նրանցից մեկը մահացել է։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Նոր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կառուցվող լոգիստիկ կենտրոնում։