Տեսախցիկն արձանագրել է Ձորաղբյուրում Mercedes G500-ի, Kia-ի և Opel-ի ողբերգական ավտովթարի պահը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունվարի 12-ին Ձորաղբյուր գյուղի «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և մահացածի ինքնությունը։ Պարզվել է, որ Kia Rio-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վեզիրյանը, Mercedes G500-ը վարել է Երևան բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Անուշավան Գրիգորյանը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Տեսախցիկի արձանագրածով պարզ է դարձել կատարվածը: Հերքվել է այն տեղեկությունները, որ վթարից հետո Opel-ի վարորդին օգնություն է ցուցաբերել նաև «Mercedes G500»-ի վարորդը, մինչդեռ վթարից հետո նա որոշ ժամանակ հեռացել է դեպքի վայրից, երբ տեսել է, թե ինչ է կատարվել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ա-ի վարած Mercedes G500 մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վ-ի վարած Kia Rio մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։