Գիշերային ակումբի մոտ գնադակահարվել է հարավաֆրիկացի ռեփեր AKA-ն
Tert.am-ի փոխանցմամբ՝ 35-ամյա հարավաֆրիկացի ռեփեր Քիրնան Ջարիդ Ֆորբսին` AKA-Ին, այս գիշեր գնդակահարել են։
The Guardian–ի փոխանցմամբ՝ նա գնդակահարվել է գիշերային ակումբի մոտ, նրա ուղղությամբ կրակել են սլացող մեքենայի պատուհանից։
Նշվում է, որ ռեփ կատարողի հետ միասին գնդակահարվել է նրա ընկերը, ում հետ նրանք գնում էին գիշերային ակումբ՝ երաժշտի ծննդյան տոնակատարության պատվին ելույթ ունենալու։
Ոստիկանությունը քննություն է իրականացնում։
Ֆորբսը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին Քեյփթաունում։