Բելգիայում 25-ամյա դարպասապահը մահացել է 11-մետրանոցը հետ մղելուց հետո
Բելգիական «Վինկել Սպորտ» սիրողական ակումբի 25-ամյա դարպասապահ Արնե Էսպիլը «Վեստրոզեբեկի» հետ խաղում իրեն վատ է զգացել, ապա կորցրել գիտակցությունը։
Դարպասապահը ետ է մղել 11-մետրանոցը, իսկ դրանից անմիջապես հետո ընկել խոտածածկին։ Խաղն անմիջապես դադարեցվել և և ֆուտբոլիստին օգնություն է ցույց տրվել խաղադաշտում, կիրառվել է նաև դեֆիբրիլյատոր։ Չնայած սրան, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդ դարպասապահի սիրտը կանգ է առել։ Էսպիլի մահվան պատճառները պարզվում են։
«Սա մեզ համար մեծ ողբերգություն և շոկ է։ Արնեն իր ամբողջ կյանքն անցկացրեց մեր ակումբում, նրան բոլորս շատ էինք սիրում։ Նա հիանալի տղա էր, ընկերասեր և միշտ պատրաստ օգնելու։ Սա իսկապես ծանր հարված էր։ Առաջին հերթին նրա ընտանիքի, և նաև մեզ համար»,- ասել է «Վինկել Սպորտ» ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Ռոտսարտը։
Աղբյուր ArmSport.am