Բավարիա՞ն․ մենք անհանգստանալու ոչինչ չունենք․ Կիմպեմբե
ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի դժվարին ժամանակների մասին․
«Բավարիա՞ն․ ոչ, մենք անհանգստանալու ոչինչ չունենք։ Մենք ևս 6 կարևոր ամիս ենք ունեցել, որոնցում միայն հաղթել ենք։ Դա չպետք է մոռանալ։ Ճիշտ է՝ հիմա բարդ ժամանակներ են մեր ակումբի համար, մենք բոլորս գիտենք այդ մասին։ Մենք պետք է դադարենք խոսել և պետք է սկսենք գործել։
Բացատրություն չունեմ այս ամենին։ Ամենակարևորն այն է, որ միասնական լինենք, չնայած այն ամենին ինչ ասում են և ինչ կատարվում է։ Սա ուղերձ է ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստներին։ Ինչպես արդեն ասացի, կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործողությունները։ Մենք ինչ ասես կարող ենք ասել, բայց մենք՝ ֆուտբոլիստներս պետք է աշխատենք»,- Կիմպեմբեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Աղբյուր ArmSport.am