Եթե ցանկանում եք քննադատել, ապա ինձ քննադատեք. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբում ստեղծված դժվարին իրավիճակի մասին և արձագանքել թիմի հասցեին ուղղված քննադատություններին՝ ԱՊԼ 22-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո․
«Գոհ չեմ մեր իրավիճակից։ Բայց այն, թե դուք ինչպես եք հաղթահարում դժվարություններն ու ինչպես եք ձեզ պահում խնդրահարույց իրավիճակներում, որոշում է այն, թե ինչպիսին կլինի ժամանակը դրանից հետո։ Ես եմ այս ամենի պատասխանատուն։ Եթե ցանկանում եք քննադատել, ապա ինձ քննադատեք։ Այլ մեղավորների մի՛ փնտրեք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հիշեցնենք՝ Կլոպի թիմն արդեն 4 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել ԱՊԼ-ում։ Մերսիսայդցիներն այժմ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ Թիմը 20 խաղից հետո վաստակել է 29 միավոր։
Աղբյուր ArmSport.am