Թուրքիայում վոլեյբոլի թիմի 34 անդամ մնացել է հյուրանոցի փլատակներում
Թուրքական Ադիյաման քաղաքում երկրաշարժի ժամանակ զոհվել է Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի 34 անդամ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։
Մահացածների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում, թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 47 կիպրացի թուրք, գրում է թերթը։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24,6 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։