Բարձրակրունկ կոշիկներ, երեկոյան զգեստներ. թուրքերը դժգոհ են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված օգնությունից
Թուրք կամավորները դժգոհել են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից։ Ասում են, որ իրենք շնորհակալ են բոլորից, բայց ներքնազգեստները, բարձրակրունկ կոշիկները, արհեստական թարթիչները այն չեն, ինչ որպես օգնություն պետք է աղետի գոտում:
Կամավորները նշել են, որ նախպապես ցուցակներ են ուղարկել, որում նշված են եղել անհրաժեշտ իրերը. օրինակ` վրաններ, գազայրիչներ և գործնական հագուստ։ «Բայց, ինչպես երևում է, թարգմանության հետ կապված դժվարություններ է առաջացել և մեզ չեն հասկացել»,- Auroranews.am-ի փոխանցմամբ՝ ասել է կամավորներից մեկը:
ԱՄՆ-ից և Եվրոպայից Իզմիրի տեսակավորման կենտրոն հասած օգնության արկղերը լի են եղել ոչ անհրաժեշտ իրերով` ժանյակ, բարձրակրունկ կոշիկներ, վարսահարդարիչ, երեկոյան զգեստներ, շպարվելու պարագաներ և այլ ատրիբուտներ` երեկույթների համար։ Ավելին, նշում են, որ քիչ չեն եղել նաև կեղտոտ պարագաները: