Չեմ կարծում, թե Մբապեն կխաղա Բավարիայի դեմ. Գալտյե
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել է, որ կասկածում է Կիլիան Մբապեի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղին մասնակցության հարցում․
«Չեմ կարծում, թե Մբապեն կխաղա։ Կան նաև այլ խաղեր։ Մենք չենք ցանկանում վտանգել նրա առողջությունը։ Մենք հույս ունենք, որ նա հաջողությամբ կվերականգնվի։ Հուսով ենք, որ Մեսսին, Վերատին և մնացած ֆուտբոլիստները, որոնք «Մոնակոյի» դեմ խաղում պահեստայիններին էին, կկարողանան խաղալ»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
Հիշեցնենք՝ Մբապեն ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել փետրվարի 1-ին՝ «Մոնպելյեի» դեմ խաղում (3-1)։ ՊՍԺ-ում հայտնել են, որ վերականգնման համար շուրջ 3 շաբաթ անհրաժեշտ կլինի։ ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 14-ին։
Աղբյուր ArmSport.am