Թուրքիայի փոխնախագահը երկրաշարժի զոհերի նոր թիվ է ներկայացրել
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը փետրվարի 11-ին, ուշ երեկոյան հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 24617 մարդ։
Օքթայը հայտնել է, որ դեռևս աշխատում է 32071 որոնողափրկարարական խումբ։
Նա հավելել է, որ հարավ-արևելքում երկրաշարժից տուժած 10 նահանգներում դատախազների կողմից արդարադատության նախարարության ցուցումով ստեղծվել են երկրաշարժի հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժիններ: