Հնդկաստանում ընձառյուծը մտել է դատարանի շենք ու հարձակվել ներկաների վրա
Հնդկաստանի հյուսիսում ընձառյուծը մտել է Ուտար Պրադեշի Ղազիաբադի շրջանային դատարան դատական նիստի ժամանակ: Գազանը վիրավորել է վեց մարդու, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Metro.co.uk-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ օրը ցերեկով վայրի կենդանի է մտել դատարան եւ հարձակվել մարդկանց վրա, որից հետո վիրավորներին շտապ տարհանել են շենքից։ Կենդանիների պաշտպանության աշխատակիցներին հաջողվել է բռնել ընձառյուծին հարձակումից չորս ժամ անց, որից հետո նրան տեղավորել են վանդակում։
«Ընձառյուծը փորձել է հոշոտել տղամարդկանցից մեկին, ով կարողացել է կատվազգիին գետնին տապալել՝ զենքով հարվածելով նրան ու ոտքերով խփելով»,- գրում է թերթը։
Հնդկաստանի ոստիկանության հանձնակատարի օգնականի խոսքով՝ տուժածներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդվել էր, որ Հնդկաստանում ընձառյուծի հետ բախման հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ անտառտնտեսության աշխատողներ, երեխաներ և կանայք։