Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 408-ի, վիրավորներինը՝ 2 341-ի: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հնարավոր է համարել, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը կգերազանցի 40 հազարը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից հետո երկրում տիրող իրավիճակն աղետալի է անվանել: Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է թաղամասերը վերականգնելու և մարդկանց օգնելու համար։
Ինչպես պնդում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը, երկրաշարժը 500 ատոմային ռումբի պայթյունի արդյունք է ունեցել։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։