«Սթրեսի մեջ մնալով՝ ոչինչ չի փոխվի». Անահիտ Սիմոնյան
Ոճաբան Անահիտ Սիմոնյանն ինստագրամի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է հրապարակել հետևորդների հետ, որի ընթացքում հետևորդները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է հաղթահարում սթրեսը:
«Մի քանի օր ինձ ժամանակ եմ տալիս և մնում եմ տանը, հավաքում եմ ուժերս, վերականգնվում եմ և ժպիտը դեմքիս շարժվում եմ առաջ: Սթրեսի մեջ մնալով՝ ոչինչ չի փոխվի և յուրաքանչյուր անձրևից հետո արև է դուրս գալիս»,- պատասխանել է Անահիտ Սիմոնյանը:
Հետևորդները նաև նշել են, որ Անահիտն անում է ամեն բան, որ որդին չզգա հոր՝ Հայկոյի կարիքը, ինչին Անահիտը շնորհակալություն է հայտնել, իսկ հաջորդ հարցերից մեկում էլ պատասխանել, որ Արմանն արդեն ընտրել է մասնագիտություն և ցանկանում է IT ոլորտում աշխատել: