Թուրքիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի նոր կադրեր են հրապարակվել
Թուրքիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի նոր կադրեր են հրապարակվել։ Տեսանյութը շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հրապարակել է Haber Global հեռուստաալիքը։
Տեսանյութում սյունը, որի վրա գտնվում է տեսախցիկը, սկսում է ճոճվել։ Ընդ որում, ոչ մի էական ավերածություններ դեռ չեն նկատվում։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: