Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման...

ՀՀ ԱԳՆ-ի հրավեր նամակով մեզ խնդրում էին լիարժեք առաքելություն տեղակայել Հայաստանում և սա այն է, ինչ մենք արեցինք այս տարեսկզբին. Փիթեր Ստանո․ «5-րդ ալիք»

«5-րդ ալիք»-ի էքսկլյուզիվ հարցազրույցը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Փիթեր Ստանոի հետ։

-Եվրամիությունը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով։ Բայց մտահոգություններից դուրս, ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել ԵՄ-ն՝ բացելու Լաչինի միջանցքը, որն արցախցիների միակ կապն է արտաքին աշխարհի հետ։

-Եվրամիության կեցվածքը շատ պարզ էր, դեռ այն ժամանակ երբ խնդիրը բռնկվեց՝ մենք իսկապես մտահոգված, անհանգստացած ենք այս ամենին հետևելով, քանի որ լուրջ հետևանքներ ունի՝ տնտեսական, բայց առաջին հերթին հումանիտար։ Ուրեմն, բացի մտահոգություններից, ո՞րն է մեր ճանապարհը և ի՞նչ ենք անում: Իհարկե, սա միշտ ամենաբնական հարցն է։ ԵՄ-ն համագործակցում է գործընկերների հետ՝ այս դեպքում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Քանի որ սա միայն մեկ անգամյա հարց չէ, սա ավելի մեծ խնդրի մի մասն է, որում Եվրամիությունը ներգրավված չէ որպես դերակատար, բայց երկու կողմերի խնդրանքով մենք փորձում ենք օգտագործել մեր ողջ գիտելիքը, դիվանագիտական ճանապարհով ներգրավվելու մեր լավագույն պրակտիկան՝ օգնելու երկու կողմերին լուծում գտնելու հարցում։ Քանի որ ԵՄ-ն լուծումներ չի պարտադրում, ԵՄ-ն կարող է միայն նպաստել լուծումներին. մեզ խնդրում են միջամտել լուծմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հիմնախնդրում և դա այն է, ինչ մենք փորձում ենք անել: Ներգրավումն ու դիվանագիտական բանակցությունները մեր նախընտրելի մեթոդն են՝ լուծումներ գտնելու համար։

-Ձեր հայտարարության մեջ դուք ընդգծում եք, որ «մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»: Իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար երկխոսությունը խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի նման քայլերի պատճառներից մեկը ԵՄ ոչ համարժեք արձագանքն է, որը սահմանափակվում է մտահոգության հայտարարություններով, բայց չկան հետագա կոնկրետ քայլեր։

-Եվրամիության համար միակ միջոցը կամ միակ գործիքը, որը մենք ունենք, ներգրավվածությունն է: Մենք չենք կարող պարտադրել գործընկերներին, հատկապես երրորդ երկրներին, երբ նրանք երկկողմանի խնդիրների մեջ են, անել մի բան, որը նրանք չեն ցանկանում։ Բայց մենք փորձում ենք զբաղվել շատ լուրջ, շատ անկեղծ, քանի որ ԵՄ-ն թափանցիկ դերակատար է, ուստի մենք փորձում ենք ներգրավվել՝ ելնելով միջազգային իրավունքից, կողմերի ստանձնած միջազգային պարտավորություններից, փորձում ենք հիշեցնել նրանց, որ կան պարտավորություններ, եղել են պայմանավորվածություններ: Մենք գտնվում ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորման համատեքստում, ուստի իսկապես շատ ժամանակ և էներգիա ենք ներդնում տարբեր մակարդակներում՝ գործընկերների հետ զրուցելու, շփվելու համար։ Փորձում ենք նրանց նորից բերել մի մակարդակի, որ իրենք կարողանան հարցերը լուծել այնպես, ինչպես ակնկալվում է 21-րդ դարում, և դա բանակցությունների սեղանի շուրջ է։ Այսպիսով, ներգրավվածություն, ներգրավվածություն և դիվանագիտական ներգրավվածություն:

-Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերից սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների նոր գործընթաց՝ երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Արդյո՞ք ԵՄ-ն աջակցում է այն մոտեցմանը, ինչը Ալիևը և Թուրքիայի Էրդողանը անվանում են «Զանգեզուրի միջանցք»՝ արտատարածքային ճանապարհ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

-Եվրամիությունը գործընկերների հետ համագործակցության ընթացքում միշտ շեշտում է մի բան. Կան որոշակի պարտավորություններ, որոնք դուք պետք է կատարեք: Պայմանագրերից բխող պարտավորություններ, երկկողմանի պայմանագրեր, միջազգային պայմանագրեր. Եթե կոնկրետ հարցի շուրջ պայմանավորվածություններ չկան, ապա մենք փորձում ենք այնպես անել, որ գործընկերները գտնեն համաձայնության եզրեր, կոնսենսուս, փոխզիջում, որովհետև այսպես են իրականում վարվում կամ ակնկալում միջազգային և բարիդրացիական հարաբերությունները՝ հիմնված բարեխղճորեն փոխզիջման գնալու վրա՝ փորձելով նվազեցնել էսկալացիան կամ նվազեցնել լարվածությունը, ոչ թե մեծացնել դրանք։ Այդ իսկ պատճառով մենք միշտ զսպվածության և միակողմանի քայլերից խուսափելու կոչ ենք անում, քանի որ լարվածության ավելացում մեզ պետք չէ: Դա վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին, բայց ցավոք այն շարունակվում է մնալ լարված։ Դա վերաբերում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի և մնացած երկրների հարաբերություններին։ Օրինակ՝ հենց հիմա, ինչի առջև մենք կանգնած ենք տարածաշրջանում, Եվրամիությունը և ես խոսում ենք Ուկրաինայի դեմ ռուսական անօրինական ագրեսիայի մասին։ Սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և ստեղծում է բազմաթիվ անկայունություններ: Դա անկայունության ալիքներ է փոխանցում ողջ տարածաշրջանին, այնպես որ, եթե մենք ավելացնենք տարաձայնությունների և լարվածության պոտենցիալ աճի ևս մեկ շերտ, դա կարող է լինել միայն հակաշահավետ կամ ի վնաս մարդկանց:

Ի վերջո, տուժողները սովորական մարդիկ են, և ես կարծում եմ՝ ոչ մի պատասխանատու քաղաքական առաջնորդ շահագրգռված չէ վնասել իր ժողովրդին։ Այդ իսկ պատճառով, համաձայնությունը, փոխզիջումը, բանակցություններն այն են, ինչ մենք փորձում ենք հորդորել գործընկերներին:

-Բայց Ադրբեջանն ու Ալիևյան ռեժիմը բանակցելու որևէ ցանկություն չունեն։ Ալիևի համար Զանգեզուրի միջանցք պետք է լինի և դա քննարկման ենթակա չէ։ Հետևաբար հարց նորից եմ կրկնում, արդյոք ԵՄ-ի համար արդարացի և ճիշտ է այս միջացքի պահանջը և այն Հայաստանին ամեն գնով պարտադրելը։

-Կրկին, Եվրամիությունը այն դերակատարը չէ, որ գա և մտնի նրանց երկկողմ վեճերի մեջ։ Մեր հիմնական նպատակն է գործի դնել այն ամենը, ինչ ունենք՝ դիվանագիտական կարողություններ, դիվանագիտական ռեսուրսներ և ջանքեր՝ էսկալացիան կանխելու համար։ Եթե կան բաց հարցեր, որոնք փորձում են լուծել այդ խնդիրները, մենք միայն կարող ենք օգնել կողմերին։ ԵՄ-ն արտաքին դերակատար չէ, որը գալիս և լուծումներ է պարտադրում, մենք կարող ենք միայն, եթե խնդրեն, մտնել գործընթացի մեջ և դյուրացնել, հեշտացնել երկու կողմերի հանդիպումն ու համաձայնության գալը։

Ի վերջո, այս երկկողմ վեճում ինչպես ամբողջ աշխարհում՝ ցանկացած այլ վեճերում, դուք լուծում չեք գտնի, քանի դեռ ներգրավված կողմերը համաձայն չեն: Ուրիշ ոչ ոք, ոչ ոք, ոչ մի երրորդ կողմ չի կարողանա միջամտել և լուծել այն։ Սա այն է, ինչ մենք անվանում ենք եվրոպական արժեքներ և քաղաքակիրթ աշխարհի կանոններ, ինչը նշանակում է հավատարիմ մնալ միջազգային իրավունքին, միջազգային պայմանագրերին և դրանց հարգմանը։ Եվ կրկին այստեղ հիմնական նախապայմանը բարիդրացիական հարաբերությունների, իսկ այս դեպքում՝ հարաբերությունների կարգավորման համար աշխատելն է։

-Եվրոպական արժեքներից խոսեցիք, բայց ուր էին այդ արժեքները, երբ Եվրահանձնաժողովի նախագահը էներգետիկ պայմանագիր էր ստորագրում Ադրբեջանի հետ, վերջինին կոչելով վստահելի գործընկեր։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը լուրջ խնդիրների առաջ են։ Տպավորությունն այնպիսին է, որ ԵՄ-ի համար իրավիճակը էներգետիկ գործարքներն ընդդեմ մարդու իրավունքների է, և առաջինը միշտ հաղթում է: Հետևաբար ուր մնացին «արևմտյան արժեքները», «եվրոպական արժեքները» մասնավորապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և այլնի հանդեմ հարգանքը։

-Այո, եվրոպական արժեքները համամարդկային են, և մենք դրանք կիրառում ենք ամենուր, որտեղ գնում ենք։ Ոչ թե մարդկանց պարտադրում ենք, այլ խրախուսում ենք, խնդիրներ ենք բարձրացնում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այո, մենք պայմանագրեր կնքեցինք էներգետիկայի վերաբերյալ, քանի որ, իհարկե, աղբյուրների դիվերսիֆիկացումը շատ կարևոր բան է, առավել ևս՝ Ռուսաստանի ագրեսիայի լույսի ներքո։ Բայց եկեք չմոռանանք, որ այս գործարքը կնքելով չէ, որ այլ բաների մասին լռելու ենք։

Նկատի ունեմ, եթե դուք դիտում եք, և եթե մարդիկ հետևում են մեր հայտարարություններին, բացատրություններին կամ դիտողություններին, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքներին, խախտումներին կամ մարդու իրավունքների հնարավոր խախտումներին, մենք բավականին բարձրաձայն ենք արտահայտվում: Այնպես որ, երբ մենք կարիք ենք զգում, եթե կան քաղաքացիական հասարակության հետ կապված խնդիրներ կամ սահմանափակ իրավունքներ քաղաքացիական հասարակության, լրագրողների համար, մենք միշտ դրանք բարձրաձայնում ենք թե՛ հրապարակավ, թե՛ գործընկերների հետ շփումներում: Մենք կանոնավոր երկխոսում ենք Ադրբեջանի հետ, քանի որ սա գործընկերության մաս է բոլոր հարցերը բարձրացնելու համար, նաև բարձրացնում ենք խնդիրները, որոնք տեսնում ենք, ինչ-որ բան կարող ենք անել՝ օգնելու դրանց լուծում գտնել:

Այնպես չէ, որ մենք էներգետիկ գործարք ենք կնքում, իսկ մնացած հարցերում լռում ենք, քանի որ մեզ համար իսկապես մարդու իրավունքները շատ կարևոր են, և մենք պատճառ չենք տեսնում դրանք գործընկերների հետ համապատասխան ձևաչափով չբարձրաձայնելու համար։

-Անցյալ տարվա հուլիսին Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր: Նաև վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ իր երկիրը բավարար էներգիա ունի բավարարելու Եվրոպայի կարիքները՝ որպես վստահելի մատակարար հաջորդ հարյուր տարվա համար։ Սակայն երբևէ պարզ չի դարձել, թե կոնկրետ որտեղից կգա լրացուցիչ գազը։ Ավելին, նոյեմբերին Ադրբեջանը սկսեց գազ ներկրել Ռուսաստանից՝ համաձայն պայմանագրի, որը պետք է Բաքվին հնարավորություն ընձեռի բավարարել սեփական ներքին պահանջարկը։ Շատ մասնագետներ խնդրահարույց են համարում այս պայմանագիրը։ Արդյո՞ք ԵՄ շրջանակներում այս ամենը լուրջ հարցադրումներ չի առաջացնում դեպի Եվրոպա արտահանումը խթանելու Ադրբեջանի համաձայնության վերաբերյալ:

-Դե, երբ մենք խոսում ենք Եվրամիության համար դրսից գազի կամ այլ հանածո վառելիքի մատակարարումների մասին, մենք պետք է խոսենք և մտածենք կարճաժամկետ հեռանկարների մաիսն, քանի որ այն, ինչ մենք պետք է անեինք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայից հետո դա Ռւոսաստանին փոխարինելն էր ՝ որպես Եվրամիություն նավթի և գազի հիմնական մատակարարի։ Մենք դա արեցինք, անկախացանք: Բայց, իհարկե, չենք կարող փոխել մեր կարիքները մի օրից մյուսը, ուստի անհրաժեշտ էր գտնել այլընտրանքային մատակարարներ: Ադրբեջանը դրանցից մեկն է, այն բացառիկ չէ, ամենամեծը չէ։ Օրինակ՝ Նորվեգիան Եվրոպայի ամենամեծ գազ մատակարարողն է, բայց վերջնակետն այն է, որ մենք հրաժեշտ ենք տալիս հանածո վառելիքին ընդհանրապես: Կանաչ անցումային փուլում ենք, և Եվրամիությունն արդեն սկսել է աշխատել հանածո վառելանյութերն աստիճանաբար վերացնելու ուղղությամբ: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան միայն արագացրեց այս գործընթացը։

Այսպիսով, այն, ինչ մենք հիմա վերցնում ենք Ադրբեջանից, Կատարից, Նորվեգիայից և հանածո վառելիքի այլ մատակարարներից, ժամանակավոր միջոց է, քանի որ մենք կնվազեցնենք էներգիայի այս տեսակի ընդհանուր սպառումը, քանզի սա կեղտոտ հանածո վառելիք է: Բայց այս փուլում մեզ դեռ պետք է ինչ-որ էներգիա հանածո վառելիքով և եթե Ադրբեջանը կարողանա մատակարարել, մենք միայն գնորդի դերում ենք ։ Մենք ունենք պայմանավորվածություններ, հավատարիմ կմնանք համաձայնագրի մեր մասին, և այնպես կանենք, որ Ադրբեջանը հավատարիմ մնա պայմանագրի իր մասին։

-Վերդառնանք ԵՄ դիտորդական առաքեկության,որը տեղակայվել էր Հայաստանում երկու ամսով: Կարո՞ղ եք կիսել մեզ հետ այս առաքելության արդյունքները, ի՞նչ եզրակացություններ են արել ձեր գործընկերները:

-Դա կարճաժամկետ առաքելություն էր։ Այն համաձայնեցվել էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջև անցյալ տարվա աշնանը Պրահայում կայացած գագաթնաժողովում, որ սա շատ ժամանակավոր առաքելություն է լինելու, երկու ամիս և ուրիշ ոչինչ։ Մոտ 40 դիտորդ կար, գրեթե 200 դիտարկում են իրականացրել, և առաքելության նպատակն էր նպաստել վստահության ամրապնդմանը, ավելի շատ նպաստել կայունությանը և տեղում հետևել իրավիճակին։ Այս երկու ամսվա ընթացքում հիշատակելի միջադեպեր չեն գրանցվել։ Սա շատ կարևոր է։ Մի կողմից մենք ունեինք պայմանավորվածություն՝ քառակողմ համաձայնություն, այս առաքելության մասին, կամ այս կարողության մասին, քանի որ դա լիարժեք առաքելություն չէր, դրա համար էլ անվանեցինք կարողություն, ոչ թե առաքելություն։ Բայց նաև շատ լավ էր հայկական կողմից արձագանքը տեսնելը, և ինչպես երբ երկու ամիս անց ավարտեցինք առաքելությունը, այնպես էլ դեկտեմբերին ստացանք ՀՀ ԱԳՆ-ի հրավեր նամակը, որով մեզ խնդրում էին լիարժեք առաքելություն տեղակայել Հայաստանում և սա այն է, ինչ մենք արեցինք այս տարեսկզբին. Պատշաճ առաքելություն ենք տեղակայել՝ դիտորդական առաքելություն Հայաստանի համար, որը պաշտոնապես կմեկնարկի այս ամիս՝ մոտավորապես 100 անդամով: Եվ սա շատ կարևոր ազդակ է հայ բնակչության համար այն մասին, թե որքան ազնիվ ենք մենք մեր թիրախների մեջ։ Մենք գալիս ենք և մնում ենք տեղում՝ նպաստելու կայունացմանը, վստահության ամրապնդմանը և լուծումներին, քանի որ դա է նպատակը: Կրկնոմ, սա ԵՄ քաղաքացիական առաքելություն է, որը ցանկանում է վերահսկել իրավիճակը՝ հիմնվելով հայ գործընկերների հրավերի վրա։

-Ի՞նչ պետք է անի կոնկրետ այս առաքելությունը: Ովքե՞ր են լինելու պատվիրակության կազմում և ինչի՞ հիման վրա։

-Դե, սա ստանդարտ քաղաքացիական առաքելություն է, որն ունի դիտորդներ որպես իրենց անդամներ, ովքեր կատարում են դիտորդական աշխատանքը: Պարեկություն են անում և իրենց մանդատի շրջանակներում հայկական տարածքում հետևում են իրավիճակին, հրադադարին և թե ինչպես կարելի է օգնել, նպաստել վստահության ամրապնդման գործընթացին։ Կարծում եմ, սա շատ կարևոր ազդակ է հայ ժողովրդի համար, քանի որ ԵՄ-ն գալիս է ձեզ մոտ Հայաստան: Մենք տեղում ենք, դա նշանակում է՝ մենք անկեղծ ենք։ Հայաստանում ենք հայ գործընկերների հրավերով, ուստի համագործակցում ենք և փորձելու ենք նպաստել ընդհանուր ջանքերին և լինել Հայաստանում՝ ժողովրդի կողքին։

-ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում, որը հրապարակվել է 2021 թվականի հուլիսին, այսինքն՝ տասնութ ամիս առաջ, և այնուհետև Երևանում ներկայացվել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի կողմից, Եվրամիությունը պարտավորվել է մոբիլիզացնել 2,6 միլիարդ եվրո տարբեր ֆինանսական գործիքների միջոցով։ Հայաստանին աջակցելու համար։ Այդ միջոցներից որքա՞նն է օգտագործվել և ի՞նչ ծրագրերի համար:

-Ընդհանուր պլանը Հայաստանին մեկ այլ ճանապարհով օգնելն է: Տեսեք, սա ԵՄ-ի ներգրավվածությունն է, որը մենք փորձում ենք անել գործընկերների հետ։ Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է Եվրամիություն Հայաստան գործընկերությունը, և դա ընթանում է ձեռք ձեռքի: ճշգրիտ տվյալներ գումարի մասին ես ձեռքի տակ չունեմ, բայց սա հստակ ազդակ է Եվրամիության կողմից, թե որքանով ենք մենք ներգրավված, ինչքան ենք ուզում օգնել։ Որովհետև տնտեսական զարգացումը գործընկերության շատ կարևոր մասն է: Որովհետև այն իրականում թույլ է տալիս բարելավել ձեր կենսամակարդակը, ստեղծել աշխատատեղեր, ներգրավել ներդրումներ։ Եվ սա այն ծրագիրն է, որը Եվրամիությունն ունի իր բոլոր գործընկերների համար, որտեղ համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ, և մենք հավատարիմ ենք դրան։ Կարծում ենք, որ այս ծրագիրը տնտեսական աջակցություն է։ Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել նաև Կորոնավիրուսի ժամանակ։

Այսպիսով, ոչ միայն հայտարարում ենք, որ ցանկանում ենք օգնել, ի տարբերություն որոշ այլ գործընկերների, այլ կոնկրետ քալեր ենք անում՝ գործերով, այն է՝ գործարկել առաքելությունը՝ դյուրացնելով դիվանագիտական ջանքերը, բայց նաև մոբիլիզացնելով նյութական միջոցները, գումար տրամադրելը, տնտեսապես աջակցելը, որպեսզի մարդիկ իսկապես զգան դրա ազդեցությունը։ Եվ սա նման է միջնաժամկետ և երկարաժամկետ ձեռնարկման: Այնպես չէ, որ առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք փաթեթը, որ հաջորդ օրը հանկարծ միլիարդներ ու միլիարդներ լինեն։ Սրանք տնտեսական զարգացումներ են, որոնք պետք է աշխատեն արտաժամյա, պետք է լինեն կայուն և ձեռք ձեռքի մյուս կողմի գործընկերների կարիքների հետ:

-Եվ վերջում, որն է ձեր խոսքը՝ անձնական կամ պաշտոնական, Արցախի ժողովրդին, հատկապես մանուկներին, ովքեր արդեն երկու ամսից ավել է զրկված են կենսական նշանակության ամեն ինչից։

-Մարդիկ աշխարհի որ կետում էլ լինեն, Եվրամիության ուշադրության կենտրոնում են։ Եվրամիությունը մարդակենտրոն նախագիծ է, ուստի մենք միշտ փորձում ենք անել այն, ինչ կարող ենք ի շահ մարդկանց, ոչ թե ի շահ քաղաքական հայտարարությունների կամ ինչ-որ քաղաքական փաստաթղթերի: Սա Եվրամիության արժեքների մասին է: Ահա թե ինչու մենք զբաղվում ենք մի տարածաշրջանով, որ Եվրոպայում շատերը կարող են ասել՝ դա հեռու է, մեր մտահոգությունը չէ։

Փաստորեն, մենք ասում ենք՝ ոչ, հեռու է, բայց մեր մտահոգությունն է, քանի որ մարդիկ տառապում են, և մենք ցանկանում ենք նպաստել այդ մարդկանց տառապանքին վերջ տալուն։ Զինվոր չենք ուղարկում, միջամտություններ չենք անում. Մենք հավատում ենք ներգրավվածությանը, քանի որ դիվանագիտությունն ու ներգրավվածությունը Եվրամիության ԴՆԹ-ում են:

Այսպիսով, մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի օգնենք երկու կողմերին լուծումներ գտնելու հարցում, քանի որ համոզված ենք, որ այս լուծումներից նրանք, ովքեր ամենաշատը կշահեն, հենց տեղում գտնվող մարդիկ են:

Այս թեմայով

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan