ԱՀԿ ղեկավարը ժամանել է Հալեպ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շաբաթ օրը ժամանել է Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայան, որը տուժել է ավերիչ երկրաշարժից։ Այդ մասին SANA գործակալության տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության՝ Գեբրեյեսուսը կհանդիպի Սիրիայի առողջապահության նախարարության ղեկավարի, Հալեպի նահանգի նահանգապետի հետ, կայցելի հիվանդանոցներ ու տուժածների ժամանակավոր կացարաններ։