Սեբալյոսը ցանկանում է մնալ Ռեալում
Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կարող է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի համար առաջնահերթ է իսպանական ակումբում մնալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Սեբալյոսին կառաջարկի 4 տարով բարելավված պայմանագիր։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
Աղբյուր ArmSport.am