Սիրիայում երկրաշարժի հետևանքով 10 դպրոց ամբողջությամբ քանդվել է
Աղետալի երկրաշարժի հետևանքով Սիրիայում ամբողջությամբ ավերվել է 10 դպրոց, իսկ 599-ը մասնակի են վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայի կրթության նախարար Դարեմ Թաբան։
Տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա տեղեկացրել է, որ նախարարությունը 129 ուսումնական շենքեր հատկացրել է տուժածների ժամանակավոր կացության համար։