Թուրքիայում փրկարարները մնացել են փլուզված շենքի բեկորների տակ
Համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ երևում են, թե ինչպես է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի բեկորները թափվում փրկարարների վրա, երբ նրանք փորձում էին դուրս բերել երկրաշարժից տուժածներին:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգում։
Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մեկ մարդ է գտնվել, նրան հաջողվել է փրկել։