Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ իտալական գրանդի դիտակետում
Բրիտանական Daily Mail-ը գրում է հարձակվող Ֆլորիան Բալոգունի նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին։
21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անհավանական առաջընթաց է գրանցել: Ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է «Ռեյմսում»:
Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Բալոգունը ֆրանսիական համեստ թիմի կազմում արդեն խփել է 14 գոլ։ Նա Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Միլանում» Բալոգունին դիտարկում են որպես հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ, քանի որ, հնարավոր է, որ ամռանը կարիերան ավարտի Իբրահիմովիչը։
Աղբյուր ArmSport.am