Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Փետրվարի 9-ին Շիրակի պարեկները ծառայության ընթացքում տվյալներ ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Գյումրիի Մանուշյան փողոցում նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Մուշի բաժին տեղափոխեցին վանաձորցի 36-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգված:
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: