Ֆուտբոլային աշխարհին անհրաժեշտ էր տեսնել Լեոյի՝ Աշխարհի առաջնությունում հաղթանակը․ Տալյաֆիկո
Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանիորեն է դարձել աշխարհի չեմպիոն։
«Այն, որ Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն, արդարացի է։ Տեսեք, ես չգիտեմ, թե արդյոք դա նրան պետք էր, քանի որ նա արդեն լավագույնն է և ոչինչ ապացուցելու կարիք չունի, բայց ես կարծում եմ, որ ֆուտբոլային աշխարհին անհրաժեշտ էր տեսնել Լեոյի՝ Աշխարհի առաջնությունում հաղթանակը:
Նույնիսկ այստեղ՝ Ֆրանսիայում, ինձ շատերն ասում էին. «Լավ է, որ Լեոն հաղթեց»,- մեջբերում է «Լիոնի» և Արգենտինայի հավաքականի պաշտպանին Ole-ն։
Արգենտինան հաղթեց 2022 թվականի Աշխարհի առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիային (3-3, 4-2 11մ):
Աղբյուր ArmSport.am