Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկա
Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա։
«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա է փրկել։ Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- «Թվիթեր»-ում գրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
Shoulder-to-shoulder with the AFAD crew, the Armenian relief team rescued an eight-year-old girl alive in Adıyaman.
Solidarity saves lives!