Բայդենն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ընդունել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հրավերը՝ այցելել հարավամերիկյան այդ երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Սպիտակ տանը երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։
Նախագահները նաև պարտավորվել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 200-ամյակի առնչությամբ ընդլայնել երկխոսությունն ու խորացնել համագործակցությունը։
Բայդենն ու Լուլա դա Սիլվան երկկողմ օրակարգի կարևորագույն հարցեր են նշել ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքները, կլիմայական ճգնաժամի նկատմամբ արձագանքը։