Մեքսիկայում 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել
Մեխիկոյում իշխանությունները 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է El Milenio թերթը։
Դրաքնք հայտնաբերվել են Տոլուկայի մերձակայքում գտնվող ինը գաղտնի գերեզմաններում։ Նրանց մասին իշխանություններին պատմել են շրջանում գործող հանցախմբերից մեկի կալանավորված անդամները։ Դեռ հայտնի չէ, թե հանցագործների քանի զոհի մասին կարող է խոսք լինել։ Զինվորականները, ինչպես նաև Մեքսիկայի նահանգի ոստիկանությունն ու դատախազությունը շարունակում են մնացորդների որոնումները։
Պաշտոնական հաշվարկներով՝ 1964-2022 թվականներին Մեքսիկայում անհետ կորածների թիվը գերազանցել է 100 հազարը։
Իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականին լատինաամերիկյան երկրում սպանությունների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 7,1%-ով՝ 33,350-ից հասնելով 30,968-ի: Անվտանգության ամենադժվար իրավիճակը շարունակում է մնալ այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Գուանախուատոն, Բախա Կալիֆորնիան, Մեխիկոն, Միչոականը, Խալիսկոն եւ Չիուահուան. Գուանախուատոն շարունակում է մնալ ամենավտանգավոր նահանգը, որտեղ բռնության զոհ է դարձել 3260 մարդ։